News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Սարդարապատի սուրբ կոթողի առջև մի խումբ ոստիկաններ և անվտանգության աշխատակիցներ, պատճառաբանելով պետական արարողակարգի արգելող հրամանը, անամոթաբար և անպատկառ կերպով կանգնեցին Ամենայն Հայոց Հայրապետի և Նորին Սրբությանն ուղեկցող հոգևորականների առջև՝ արգելելով մոտենալ սուրբ կոթողին՝ աղոթք մատուցելու և հարգանքի խոնարհում բերելու: Այս մասին իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զինվորյալ միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ոչ միայն կանգնեցին, այլև քաշելով ու հրելով փորձեցին կանգնեցնել Հայոց Հայրապետին ու Հայրապետական թափորը:

Եվ այս ամենին Հուշակոթողի մոտից լուռ հետևում էին ԱԺ նախագահության անդամներ, պատգամավորներ, պետական պաշտոնյաներ...

Նայում էին, թե ինչպես են անարժանապատիվ որոշ ուժայիններ հոգևորականներին և Հայոց Հայրապետին հրում ու քաշքշում:

Ամոթ ու նախատինք ձեզ բոլորիդ, որ հրաման տվեցիք և այդ ստոր հրամանը կատարեցիք, ամոթ ու նախատինք ձեզ բոլորիդ, Խորհրդարանի այդ պահին ներկա ղեկավարներ ու անդամներ, որ անզգամաբար մասնակցեցիք այդ խայտառակությանը:

Անմիտներ, այդ Հուշակոթողի ճանապարհն իր ժամանակին Իր հերոսական պահվածքով ու կոչով ու գործողություններով բացել են Հայոց Կաթողիկոսը և նաև զինվորյալ հոգևորականները: Եվ հիմա դուք համարձակվում էիք խոչընդոտե՞լ, փակե՞լ Հայոց Հայրապետի մուտքը դեպի Հուշակոթող. ստացա՞ք արժանին: Անարգված անոթների պես, ի վերջո, աջ ու ձախ շպրտվեցիք, և Հայոց Վեհափառ Հայրապետի թափորը բարձրացավ ու մոտեցավ Հուշակոթողին:

Իսկ դուք, խայտառակությանը ներկա երեսփոխաններ ու պետական պաշտոնյաներ, մնացիք պատերի տակ մեղկացած կանգնած:

Դուք ձեզ հերթական անգամ տրորեցիք ու ոչնչացրեցիք, դուք ինքներդ հերթական անգամ փաստեցիք, որ Հայոց Պետության ու ազգային արժեքների հետ ոչ մի աղերս չունեք: Այլևս ապաբարոյական կերպարներ եք:

Հայոց Եկեղեցին ազգային բացարձակ արժեք է, և այս սուրբ հաստատությունը խտացյալ կերպով ներկայանում է միմիայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծյալ անձով, Ով մարմնացումն է Հայոց Հայրապետության սուրբ գաղափարի: Հետևաբար, անմիտ ու անզգամ արարքով դուք ձեռք բարձրացրեցիք բովանդակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա:

Ամենայն խստությամբ դատապարտում եմ այդ գործողությունը և բոլոր նրանց, որոնք հրաման տվեցին, գործադրեցին և լուռ ներկա գտնվեցին:

Սակայն, ինչպես երեկ, նույնպես այսօր և ընդմիշտ կբացվեն բոլոր ճանապարհները Հայոց Հայրապետի և Իր առաջնորդությանը հանձնված Հայոց Եկեղեցու առջև:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը
Հունիսի 19-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Հայ առաքելական...
Արցախի թեմի առաջնորդը հորդորել է լինել միասնական ու անկոտրում
Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար…
Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, Եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան
Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Գարեգին Բ-ն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ