News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի և մեր ժողովրդի ապագան վճռվում է այսօր։ Սարդարապատը պատմական բեկման գոյութենական ուղենիշն է, անտարակույս, բայց նրա դասն ու ոգին խիստ այժմեական են և բախտորոշ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության խորհուրդը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կամ այսօրվա խորհրդով միանում ենք ըստ էության և ամբողջանվեր՝ փրկելու հայոց հայրենիքը, քաղաքակրթությունը և պետականությունը, կամ կորցնում ենք համարյա ամեն ինչ՝ ինքնություն, ինքնիշխանություն, մեր վերջին արժանապատվությունն անգամ։

Մեր ժառանգությունը պատկանում է բոլորիս և, հանուն մեր իրավունքի ու ազգային շահի, պարտական ենք մեր սերունդների սրբազան պայքարն ի կատար ածել։ Առաջնորդ ու շարքային, մշակ ու զինվոր, հարթակ ու հրապարակ պետք է դառնան ՄԵԿ՝ գործելով բովանդակ ներդաշնակությամբ, համեստ, զգոն և անձնազոհաբար։ Միմիայն այսպես մեր երկիրն ու քաղաքացին կունենան վաղվա օր և ոչ երբեք՝ ի շրջանս յուր։

Սարդարապատն այսօր է և իրական՝ իր հաղթանակին սպասող։ Իսկ հիմա, հայրենակիցներ, ամեն մեկս իր բաժին դիրքում։ «Մայիս 28»-ը շնորհավոր։

Տպել
Ամենաշատ