News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն երեքշաբթի ընդհատել է խորհրդարանի ստորին պալատի աշխատանքը, երբ ձախակողմյան Les Insoumis (LFI) կուսակցության պատգամավոր Սեբաստյեն Դելոգուն պարզել է Պաղեստինի դրոշը՝ նման կերպ ուշադրություն հրավիրելով Գազայի հատվածում տիրող իրավիճակին:

«Սա անընդունելի է», - հայտարարել է Յաել Բրաուն-Պիվետը և հետաձգել նիստը:

«Մենք շարունակելու ենք խաղաղության ձայնը միշտ հասցնել ամենուր», - ասված է LFI կուսակցության X-ի միկրոբլոգում, որտեղ զետեղվել է միջադեպի տեսանյութը։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ առևտրի կրտսեր նախարար Ֆրենկ Ռեստերը պատասխանում էր Գազայի իրավիճակի մասին հարցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ