News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Կովկասը չի մտնում Ֆրանսիայի շահերի գոտում, Կովկասը համարվում է ռուսական ազդեցության գոտի: Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։

«Կան այլ երկրներ, որոնք շահեր ունեն տարածաշրջանում։ Դրանց թվում են ԱՄՆ-ն ու Բրիտանիան, որոնք լուրջ հարաբերություններ են հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եւ ցանկանում են թուլացնել Ռուսաստանը։ Բայց արդյոք ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հզորացումը, Ռուսաստանի թուլացումը բխում է Հայաստանի շահերից»,-ասաց նա:

Փափազյանը կարծում է, որ ԵՄ-ն, իր հերթին, ցանկանում է Թուրքիային հզորացնել կովկասյան հարցերով զբաղվելու համար։ Փափազյանը վստահություն հայտնեց, որ Մակրոնը չի համաձայնի ԵՄ այս դիրքորոշման հետ. «Միևնույն ժամանակ, այսօր կա այնպիսի իրողություն, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, որը լուրջ կազմակերպություն է Արևմուտքի համար։ Թուրքիան լուրջ դեր է խաղում այս դաշինքում։ Սա նույնպես պետք է հաշվի առնել:

Ուստի տունը Արեւմուտքին վստահելիս պետք է հաշվի առնել, որ նա հույսը դնելու է Թուրքիայի վրա, որը չի մոռացել իր պանթյուրքիստական ​​ծրագրերը եւ ցանկանում է դրանք իրականացնել Բաքվի հետ միասին։

Բաքուն և Անկարան ցանկանում են տնտեսական և էներգետիկ շուկա ստեղծել Արևելքում՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ մրցակցելու համար, իսկ Հայաստանը խանգարում է նրանց իրականացնել այդ նպատակը։ Սա հաշվի առնելով՝ նրանք Հայաստանում նոր իրականություն ստեղծեցին, որպեսզի իշխանությունները չխոչընդոտեն իրենց այս երազանքի իրականացմանը։ Թուրքիան կձգտի Հայաստանում հաստատել իր ազդեցությունը «փափուկ ուժի» կիրառմամբ։

Այս պայմաններում Հայաստանն ուզում է հաշտության պայմանագիր կնքել, բայց Ադրբեջանի գրչո՞վ։ Ինչի՞ կհանգեցնի Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը նման պայմաններում»,- ընդգծեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը։ Նա կարծում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց առջև թույլ բանակցող են տեսնում՝ ի դեմս Հայաստանի իշխանությունների։

«Այդ դեպքում ինչո՞ւ նրանք չպետք է ձգտեն իրականացնել իրենց նպատակները։ Հայաստանին աջակցող եվրոպացի պատգամավորներից մեկն ինձ ասաց, որ հայերը չեն բանակցում, այլ միայն զիջումների են գնում Ադրբեջանին»,- եզրափակեց Փափազյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ