News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարները երեքշաբթի քննարկել են երկրում ուկրաինական զորքերի վերապատրաստման գաղափարը, սակայն այս զգայուն հարցի շուրջ ընդհանուր դիրքորոշման չեն եկել, ըստ Reuters-ի՝ դրա մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Ուկրաինայում դասընթացների մի մասի անցկացման վերաբերյալ բանավեճեր են եղել, սակայն այս հարցում հստակ եվրոպական դիրքորոշում չկա», - Բրյուսելում նախարարների հանդիպումից հետո շետշել է Բորելը։

Ըստ նրա՝ ԵՄ որոշ անդամներին թվում է՝ ուկրաինական տարածքում ուսուցումն ավելի գործնական կլինի, մինչդեռ մյուսներն ընդգծում են, որ Ուկրաինայում ռազմական անձնակազմի առկայությունը, նույնիսկ իբրև հրահանգիչներ, ավելի մեծ սպառնալիք է։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը երկուշաբթի հայտնել է, որ ստորագրել է փաստաթղթեր, որոնք հնարավորություն են ընձեռում ֆրանսիացի զինվորական հրահանգիչներին մոտ ապագայում այցելել ուկրաինական ուսումնական կենտրոններ։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում զորավարժություններ անցկացնելու գաղափարն ուկրաինացիների հետ աշխատելու, մասնավորապես՝ նրանց ճշգրիտ կարիքները հասկանալու անհրաժեշտությունից է բխում։

Ելույթ ունենալով Բրյուսելում կայացած հանդիպումից հետո՝ Շվեդիայի պաշտպանության նախարար Պալ Յոնսոնն հայտարարել է, որ ներկա պահին հստակ առաջարկներ չեն քննարկվում։ Ըստ նրա՝ր ուկրաինացի պաշտոնյաներն ընդգծել են, որ իրենք ծրագրում են շատ ավելի շատ զորքեր կուտակել, որպեսզի ձեռնտու լինի նրանց մարզել Ուկրաինային հնարավորինս մոտ:

«Հավանաբար նրանք կպատրաստեն և կզինեն մինչև 14 բրիգադ», - ասել է Ջոնսոնը: 27 երկրներից բաղկացած դաշինքն արդեն ձևավորել է ուկրաինական զորքերի պատրաստման առաքելություն, սակայն զորավարժություններն անցկացվում են ԵՄ երկրներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ