News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Քուվեյթի քաղաքական գործիչն «էմիրության հեղինակությունը վիրավորելու» համար դատապարտվել է ազատազրկման՝ էմիրի կողմից խորհրդարանը ցրելուց շաբաթներ անց։

Ըստ Middle East Eye-ի՝ Ազգային ժողովի նախկին թեկնածու Մեսաեդ ալ-Կուրայֆան մայիսի 22-ին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ 2024 թվականի Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ժամանակ թագավորական ընտանիքին քննադատելու համար։ Նա, իբր, մարտի 30-ին տեղի բնակիչների հետ նախընտրական սիմպոզիումի ժամանակ ասել է, որ Քուվեյթը «փորձադաշտ չէ իշխող ընտանիքի անդամների համար»։

Ալ-Կուրայֆան ձերբակալվել է ապրիլի 23-ին, երբ կառավարական դատախազները նրա նկատմամբ 21 օր նախնական կալանք են սահմանել, որի ընթացքում նրան թույլ չեն տվել տեսակցելու իր հարազատների կամ փաստաբանի հետ:

Ապրիլի 15-ին Ալ-Կուրայֆան իր X միկրոբլոգում գրել է, որ «ներկա իրավիճակի շարունակությունը վտանգնում է երկրի ապագան... Քաղաքական համակարգը պետք է բարեփոխվի, որպեսզի այն արդյունավետ լինի, և ժողովուրդը և ասելիք կառավարության ձևավորման հարցում ունենա դերակատարում ունենա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ