News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած սաստիկ ջրհեղեղի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավորներին, իսկ այս ողբերգական դեպքից բոլոր տուժածներին՝ուժ»,- ասված է Կիպրոսի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ գետը նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների պատճառով դուրս էր եկել ափերից։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջներ և տներ, շատ մեքենաներ մնացել են ջրի տակ։

Ջրհեղեղի հետևանքով միջպետական М-6 ճանապարհը երկու ուղղություններով փակ է երթևեկության համար։  Դեբեդ գետի մակարդակը նախօրեին բարձրացել է 6 մետրով, Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան 530 մմ տրամագծով ջրատարը հայտնվել է ջրի տակ, արդյունքում 16 բնակավայրերի ջրամատակարարումը դադարեցվել է: Նախօրեին այն վերականգնվել է: Ջրհեղեղի հետևանքով այս պահին կա 4 զոհ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գրիգորյանների ընտանիքի առաջնեկը աղետի օրն է ծնվել. Դեբեդի ափին ապրել ընտանիքն այլևս չի ցանկանում
Գրիգորյանների ընտանիքը Ախթալայում է ապրում. անմիջապես Դեբեդի հարևանությամբ. ընտանիքի առաջնեկը հենց աղետի օրն է ծնվել՝ մայիսի 26-ին...
Գոնե հնարավոր լիներ վարկերի մարումը որոշ ժամանակով սառեցնել, մինչև ոտքի կանգնեինք. Ալավերդու բնակիչ (ֆոտո)
Չեմ ասում՝ մարեն, գոնե մի որոշ ժամանակով սառեցնեն, կարողանանք մի երկու հագուստ, սպասք առնենք, ոտքի կանգնենք...
ԵՄ-ն 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են գնահատել աղետի գոտում հեղեղումներից ենթակառուցվածքներին հասցված վնասները
ԵՄ-ն Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և Իսպանիայի կառավարության միջոցով 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են...
Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվել է երեկ երեկոյան
Նրանք զրուցել են աղետից տուժած բնակիչների հետ, տեղեկացրել բնակավայրերին…
Փրկարարները ավարտել են Քարկոփ գյուղը Մ-6 ավտոճանապարհին միացնող հետիոտնային կամրջի աշխատանքները
Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից…
ՆԳՆ հայտի հիման վրա ՄԱԿ-ի կողմից իրականացվել է Լոռիում և Տավուշում աղետի ազդեցության, մարդասիրական կարիքների գնահատում
Հունիսի 13-ին հաշվետվության հիմնական արդյունքներն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ Կառավարությանն ու միջազգային դոնոր համայնքին...
Ամենաշատ