News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մաո Նինգը  մայիսի 28-ին, մամուլի ասուլիսում ցավակցություն է հայտնել Հայաստանին պատուհասած աղետի կապակցությամբ։

«Չինաստանը տեղեկացվել է, որ Հայաստանի հյուսիսում ջրհեղեղը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, վիրավորների և նյութական վնասների։ Չինաստանը ցավակցում է Հայաստանին: Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդը կհաղթահարի աղետը և կվերականգնի իր տները։ Չինաստանը, ինչպես միշտ, պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ օգնելու համար»,- նշել է Չինաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ