News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը երեքշաբթի անցկացված ճեպազրույցում հայտարարարել է, որ Միացյալ Նահանգները կապ է հաստատել Իսրայելի կառավարության հետ՝ Ռաֆահի վերաբերյալ խոր մտահոգություն հայտնելու համար: Խոսնակը հավելել է, որ հենց որ միջադեպի մասին հաղորդումներ ստացվելուն պես Վաշինգտոնն ուշադիր հետևելու է Իսրայելի անցկացրած հետաքննության արդյունքներին:

Միլլերը նշել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի ընդգծել Իսրայելի հետ շփումների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքին լիովին համապատասխանելու իր պատասխանատվությունը, խաղաղ բնակչության վրա գործողությունների ազդեցությունը նվազագույնի հասցնելու և հումանիտար օգնության հոսքն առավելագույնի հասցնելու համար: 

Նախօրեին Իսրայելի՝ Ռաֆահի ռմբակոծության հետեւանքով զոհվել է 40 մարդ։ Զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են։ Հարվածը հասցվել է Թալ ալ-Սուլթան շրջանում գտնվող փախստականների ճամբարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ