News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Երեկ Սարդարապատի խուլիգանությամբ, Վեհափառ Հայրապետին ու հոգևորականներին փորձելով արգելափակել, ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում։ Սարդարապատ պարգևած եկեղեցուն նույն Սարդարապատում փորձեցին արգելափակել: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, Երեւանում Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Այլեւս իրենք մեր երկրում որեւէ օրակարգ չեն թելադրելու: Թելադրողն էլ ենք մենք, ասողն էլ ենք մենք, անողն էլ ենք մենք: Իմ պատգամն է, ձախ ու ծուռ ասածներին ոչ մի ձեւով ականջ մի կախեք, մտքներդ, հոգիներդ չթուլացնեք որեւէ ձեւով:

Մեր կիրակի օրվա հավաքն էլ է իրենց ցնցումների մեջ գցել: Կիրակի, ամսի 26-ին, ոչ ոք չէր սպասում, որ մեր ժողովուրդը յդքան մեծ քանակով դուրս կգա փողոց»՞,-ասաց նա:

Սրբազանը նաեւ հավելեց, որ մեր երկրում բոլորն իրեն գործողությունների, խոսքերի համար պետք է պատասխանատվություն կրեն ու պատասխան տան. «Այս անտերությունը մարդկանց մեջ անապահովության զգացումը, լքված լինելու զգացումը, պետական պաշտոնյանի հղփացած լինելը, իրենց աթոռները հոր տնից բերած լինելու զգացումը, որ իրենք են ու վերջ, պետք է վերանա»,- ասաց Սրբազանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ