News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հավաստիացումները, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կորցրել է լեգիտիմությունը, Կրեմլի հայտնի տեղեկատվական գործողությունն են, գրել են Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) փորձագետները հերթական ամփոփագրում։ Կրեմլյան պաշտոնյաները այն ակտիվորեն առաջ են մղում վերջին շաբաթներին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, թե Ուկրաինայում միակ լեգիտիմ իշխանությունը Գերագույն ռադան է, պարունակում են առանձնահատուկ իրավաբանական ժարգոն եւ հղումներ (հիմնականում սխալ կամ կտրված իրավաբանական համատեքստից) Ուկրաինայի Սահմանադրությանը եւ օրենքներին, գրել է ISW-ն։

Հավանաբար, Պուտինը միտումնավոր իր հայտարարությունները ծանրացնում է նման իրավաբանական տերմիններով, որպեսզի տպավորություն ստեղծի, որ լավ է հասկանում ուկրաինական իրավունքն ու հեղինակավոր փորձագետ է։

Այդ լեզվի օգտագործումը, հավանաբար, նաեւ նպատակ ունի ստիպել հավատալ Պուտինի կեղծ հայտարարություններին՝ առանց փաստերը ստուգելու։ Սակայն Ուկրաինայի Սահմանադրությունը եւ ռազմական դրության մասին օրենքը այնքան էլ անթափանցիկ չեն, որպեսզի սովորական ընթերցողը չկարողանա հասկանալ դրանք։

Փաստը, որ կրեմլյան պաշտոնյաները վերջին ժամանակներս մանրամասն քարոզում են այս նարատիվները արտասահմանյան երկրներում տեղի ունեցող միջոցառումներում եւ խոշոր արեւմտյան պարբերականներում, վկայում է այն մասին, որ Կրեմլի այդ տեղեկատվական գործողությունը զգալի չափով ուղղված է արեւմտյան լսարանին, ամփոփել են փորձագետները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասը ժամանել է Կիև
Բասը զբաղեցրել է ԱՄՆ դեսպանի պաշտոնը Վրաստանում 2009-2012 թվականներին, Թուրքիայում...
ԱՄՆ Սենատը Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր ճանաչելու մասին օրինագիծ է ներկայացրել
Օրինագիծն ընդունվելու դեպքում հնարավորություն կտա խստացնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները և ակտիվացնել պայքարը գործող...
Օրբան. ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն կիրականացնի Ուկրաինայում, Հունգարիան չի մասնակցի
Ինչպես պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը, Հունգարիան «պարտավոր չի...
Ուկրաինան հետախուզում է հայտարարել Արկադի եւ Իգոր Ռոտենբերգների նկատմամբ
Արկադի Ռոտենբերգը մտերիմ է Պուտինի հետ...
Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտնել է ռուսական օբյեկտների դեմ անօդաչուների զանգվածային գրոհի մասին
Հունիսի 21-ի գիշերը ուկրաինական աօդաչուները գրոհել են ռուսական օբյեկտները...
Անապայում բարեկամական հարվածով խփվել է ռուսական ուղղաթիռ. «Տասներեքերորդ» թելեգրամ-ալիք
Անապայում ուղղաթիռ է խփվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ