News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հունիսի 16-ին «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնը Երևանում` Ռուսաստանի վաստակավոր արտիստ Մարիա Սաֆարյանցի ղեկավարությամբ, ներկայացնում է միջազգային երաժշտական վիթխարի նախագիծ՝ նվիրված հայ մեծ արքա Տիգրան Երկրորդին:

Հնագույն Զվարթնոցի տաճարի հարակից հրապարակի երեկոյան խորհրդավոր միջավայրում՝ երաժշտության ներքո, կներկայացվի արքայից արքա լեգենդար Տիգրան Մեծի պատմությունը:

Երաժշտական փառատոնի հանդիսավոր բացմանն Իտալիայի և Ռուսաստանի օպերային բեմի համաշխարհային աստղեր այդ երեկո կմարմնավորեն Տիգրան Մեծի, չքնաղ Կլեոպատրայի, նենգ Միհրդատի և մյուս հերոսների կերպարները:Պատմության մեջ ամենաշատ օպերաները նվիրված են հենց Տիգրան Մեծին։ Այդ երեկո կհնչեն հատվածներ ամենագեղեցիկ, այդ թվում՝ «Տարվա եղանակները» ստեղծագործության հեղինակ Վիվալդիի գործերից։

Հատուկ այս նախագծի համար նեապոլիտանական երաժշտական գրադարանը տրամադրել է իտալացի մեծագույն կոմպոզիտորներ Վիվալդիի, Սկարլատիի, Պերգոլեզիի, Պիչինիի օպերաների բացառիկ նոտաները։ Այդ երեկո իր հազվագյուտ վոկալ վարպետությունը կցուցադրի հայտնի իտալացի կոնտրտենոր Աուրելիո Սկյավոնին: Համերգին մասնակցում են ռուսական և եվրոպական բեմերի առաջատար մենակատարները. սոպրանո Մարինա Զյատկովան, միջազգային և ռուսական մրցութների դափնեկիր, Մեծ և Մարիինյան թատրոնների մենակատար Բորիս Ստեփանովը, բաս, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Միխայլովսկի թատրոնի մենակատար Կարեն Ակոպովը: Համերգը կանցնի կամերային նվագախմբի նվագակցությամբ, դիրիժոր՝ Քրիստիան Դելիզո: Հանդիսատեսի համար հատուկ նվեր կդառնա հայտնի ջութակահարուհի, փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարիա Սաֆարյանցի ելույթը։ Հայաստանից ելույթ կունենա ծիրանափողի վարպետ, դուդուկահար, ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանը:

Հետաքրքրաշարժ երաժշտական պատմական բեմականացման բեմադրողը Արկադի Ղևոնդովն է, պետերբուրգյան հայտնի ռեժիսոր բեմադրիչ, ով համագործակցում է այնպիսի թատրոնների հետ, ինչպիսիք են Բալթիական տունը, Մարիինյան թատրոնը, ինչպես նաև Մոսկվայի, Վլադիկովկասի թատրոնները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ