News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Անշուշտ ոստիկանապետը պետք է ներողություն խնդրի, եւ պետք է ներողություն խնդրեն իրենց տերերից, ում եւս լակոտ է անվանել: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, դեպի ներքին գործերի նախարարություն երթի ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը ցուցարարներին լակոտ է անվանել:

«Որովհետեւ նման վարքագիծն է լակոտություն անվանել, իսկ նման վարքագիծ իրենք են դրսեւորել 2018-ին: Եթե հիմա անհնազանդությունը համարում ես լակոտություն, ուրեմն քո տերերին ես ասել լակոտ ու լակոտություն: Իր տերերից պետք է ներողություն խնդրի կամ պատժվի»,-ասաց նա:

Անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիր մեկնելուն, Սրբազանն ասաց, որ իրենք գնացել են ուխտագնացության եւ նպատակ չեն ունեցել որեւէ մեկին արգելափակելու. «Բայց հստակ ասել ենք՝ թող գան նրանք, որոնք հայրենիք  ունեն: Երեւի օրվա կեսից մտածել են, որ չգնան, ուրեմն հայրենիք չունեն: Մենք հո հետեւներից չենք ընկնելու, ասենք՝ չեք գնալու: Պետք եղավ, դա էլ կանենք, խնդիր չկա»:

Տպել
Ամենաշատ