News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիտարկում է Չինաստանի դեմ պատժամիջոցներ մտցնելու հնարավորությունը Մոսկվային կարեւոր տեխնոլոգիաներ ուղարկելու պատճառով, ինչպես նաեւ հանել Ուկրաինայի կողմից փոքր հեռահարության ամերիկյան զենքն օգտագործելու սահմանափակումները՝ ռուսական տարածքին խփելու համար։ Այս մասին The Washington Post (WP) թերթի հեղինակային սյունակում գրել է արտաքին քաղաքական մեկնաբան Դեւիդ Իգնեյշեսը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը դիտարկում է «այդ երկու նոր կոշտ հակամիջոցները՝ Ուկրաինայում Ռուսաստանի հաջողությունների դեմ պայքարի համար»։ Մեկնաբանի կարծիքով՝ «սպառազինությունների շատ տեսակներ, որոնք, ըստ ԱՄՆ-ի, կարող էին օգնել Ուկրաինային, օրինակ՝ M1 Abrams տանկերը, HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը եւ F-16 կործանիչները, խոցելի են ռուսական անօդաչուներից, ռադիոէլեկտրոնային համակարգերից եւ ՀՕՊ միջոցներից»։ Ամերիկացի պաշտոնյաները, շարունակել է մեկնաբանը, մտահոգվում են, որ Ռուսաստանը զորքերը եւ տեխնիկան կենտրոնացնում է անմիջապես սահմանի այն կողմում, որտեղից հարձակվում է Խարկովի եւ այլ քաղաքների վրա Ուկրաինայի արեւելքում։ Նա կարծում է, որ իրավիճակը կարող էր փոխել ամերիկյան սպառազինությունը, բայց Վաշինգտոնը առայժմ թույլ չի տալիս Կիեւին հարվածներ հասցնել այն տարածքին, որը ԱՄՆ-ը համարում է ռուսական։ Իրավիճակը կարող է փոխվել, քանի որ ՆԱՏՕ մյուս երկրները ճնշում են գործադրում Բայդենի վրա՝ պահանջելով թուլացնել վերահսկողությունը, ասվում է հոդվածում։

«Հնարավոր է, որ մենք մոտենանք հերթական բեկումնային պահին Ուկրաինայում։ Մինչ Չինաստանն ավելի է հակվում գործընկերությունը զարգացնել Ռուսաստանի հետ, Բայդենը մտածում է այն բանի շուրջ, թե արժե արդյոք խորացնել կապը Կիեւի հետ։ Դա նոր ռիսկեր է պարունակում, բայց իմաստ կլինի, եթե կարողանա պահել սասանվող Ուկրաինան եւ վերականգնել հավասարակշռությունը բանակցությունների սեղանի շուրջ, որտեղ վերջնարդյունքում պետք է ավարտվի այս պատերազմը»,- կարծում է Իգնեյշեսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ