News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճաններն են գրանցվել Հնդկաստանի մայրաքաղաքային օկրուգում, որի կազմի մեջ է մտնում Նյու Դելին։ Ինչպես տեղեկացրել է Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտը, Մանգեշպուր եւ Նարելա արվարձաններում գրանցվել են 49,9 աստիճան ջերմաստիճաններ։

Սա ամենաբարձր ջերմաստիճանն է 2022թ. մայիսի 5-ից ի վեր, երբ այդ շրջանում ջերմաչափի սյունը բարձրացել է 49,2 աստիճանի։ Կանխատեսումների համաձայն՝ առաջիկա երկու օրերին իրավիճակը չի բարելավվի։ Մայրաքաղաքային շրջանը գտնվում է կարմիր գոտում։ Միայն ուրբաթ է սպասվում ջերմաստիճանի իջեցում եւ անգամ թույլ անձրեւ։

Չուրու քաղաքը Ռաջասթհանում (Հնդկաստանի հյուսիս-արեւմուտք) երեքշաբթի Հնդկաստանի ամենաշոգ վայրն էր, ջերմաստիճանը հասել էր 50,5 աստիճանի։ 2016թ. այստեղ ջերմաստիճանը հասել է 51 աստիճանի։

«Քամիները Դելիում փչում են գերազանցապես արեւմուտքից, Հարյանայի եւ Ռաջհասթանի կողմից։ Դրա ազդեցության տակ քաղաքում, հատկապես առանձին շրջաններում, ջերմաստիճանը խիստ բարձրանում է»,- թերթը մեջբերել է Times of India օդերեւութաբանական դեպարտամենտի ներկայացուցչի խոսքերը։

Դելիում բժիշկները մարդկանց զգուշացնում են փողոց դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։ Պետք է հատկապես զգույշ լինեն երեխաները, տարեց մարդիկ եւ քրոնիկական հիվանդություններ ունեցողները։ Բժիշկները կոչ են անում քաղաքացիներին որքան հնարավոր է հաճախ հեղուկ խմել, անգամ եթե ծարավ չեն, թեթեւ, բաց գույնի, ազատ հագուստ հագնել, գլուխը փակ պահել, օգտագործել հովանոցներ։ Պետք է հրաժարվել ալկոհոլից, խմել ջուր եւ հյութեր, անցնել թեթեւ սննդի՝ բացառելով յուղալի կերակուրները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ