News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թաիլանդի գլխավոր դատախազությունը մեղադրանք է ներկայացրել նախկին վարչապետ Թաքսին Չինավաթին միապետությանը վիրավորելու հոդվածով, որը նախատեսում է 3-15 տարվա բանտարկություն։ Այս մասին տեղեկացրել է Thai PBS հեռուստաալիքը։

Ինչպես սպասվում է, գործը դատարան է հանձնվելու հունիսի 18-ին, քանի որ Չինավաթը խնդրել է քննությունը հետաձգել՝ կապված COVID-19-ով վարակվելու հետ։

Մեղադրանքի կողմը կարծում է, որ Չինավաթը վարկաբեկել է միապետությունը մեկնաբանություններում, որոնք արել է Սեուլում 2015թ. մայիսին։ Այդ ժամանակ «Չոսոն իլբո» թերթի հարցազրույցում նա հայտնել էր, որ Գաղտնի խորհրդի (Թաիլանդի թագավորի խորհրդակցական մարմին) անդամները պաշտպանել են 2014թ. մայիսի 22-ի պետական հեղաշրջումը, որի հետեւանքով տապալվել է կառավարությունը նրա կրտսեր քրոջ՝ Յինգլակ Չինավաթի գլխավորությամբ։

74-ամյա Թաքսին Չինավաթը 2023թ. օգոստոսի 23-ին վերադարձել է Թաիլանդ 15 տարվա ինքնակամ վտարանդիությունից հետո։ Օդանավակայանից նրան տարել են գերագույն դատարան, որն ուժի մեջ է թողել մի քանի դատավճիռներ, ընդհանուր բանտարկության ժամկետը կազմել է ութ տարի։ Փետրվարի 18-ին Չինավաթը դուրս է եկել բանտից՝ պայմանական վաղաժամ ազատման իրավունք ստանալով։

Չինավաթը Թաիլանդի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2001-2006թթ.։ Երբ նա ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում էր, զինվորականների խումբը՝ ցամաքային ուժերի գլխավոր հրամանատար Սոնթհի Բունյարաթգլինի հրամանատարությամբ, հեղաշրջում կատարեց։ Չինավաթը ստիպված էր մնալ արտասահմանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ