News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ՀՀ քաղաքացու համար ազատությունն այլեւս բավարար չէ, որովհետեւ հարկավոր է արդարություն, անվտանգությունն այլեւս բավարար չէ, որովհետեւ հարկավոր է խաղաղություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովներում  2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք չենք էլ նկատել, որ մեր պետության գոյության ընթացքում այն, ինչ մենք անվանել ենք անվտանգություն, ինքը բավականին վտանգավոր է եղել: Մենք անունը դրել ենք անվտանգություն, բայց դրա ապահովումը մեր ընկալմամբ փորձել ենք իրականացնեն նորանոր վտանգներ գեներացնելու ճանապարհով: Խաղաղությունն է, որ կարող է ապահովել անվտանգություն: Սա նույնպես իրական Հայաստանի եւ ոչ իրական Հայաստանի հայեցակարգերի միջեւ ընկած ճեղքումն է»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ