News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ հանձնաժողովներում ընթացող 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները բաց են, սակայն  լրագրողների մուտքը արգելվել է:

Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները նիստին չեն մասնակցում:

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում այսօր՝ մայիսի 29-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ:

Այստեղ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԿԵ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ