News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Անկախության ձեռքբերումից հետո մեր ամենատեսանելի միտումը շարունակում է մնալ արտագաղթի միտումը: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովներում  2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արտագաղթն այն է, որ մարդը վելի հարմար ապրելու տեղ է փնտրում: Դա նշանակում է, որ ՀՀ-ն իր համար այնքան էլ ապրելու տեղ չի՞: Բա ինչի՞ է աշխատում, հարկ վճարում պետությանը: Ինչո՞ւ է այսպես, որովետև Հայաստանը կառավարվել է ու Հայաստանում իշխանությունը ձևավորվել է էլիտաների կողմից, որոնց  գաղափարախոսությունն առանցքայնորեն եղել է կղերաֆեոդալական եւ այդ  գաղափարաբանությունն, ըստ էության, վերջին դարերի ընթացքում էական զարգացում չի ունեցել:

Դա նույնն է, որ հիփոթեքով տուն ենք ձեռք բերում, հետո գնում ենք վարձով ապրելու: Սա է կարճ ձեւակերպումը մեր իրականության»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  երբ քաղաքացին կարճ տաբատով նստում ու պատշգամբում սուրճ է խմում, կողքից ասում են՝ «էս ի՞նչ ես անում»։

«Ասում են՝ չի կարելի, վեհ գաղափարներ կան, գետինը մտնես, շորտիկը հագել, նստել բալկոնում կոֆե՞ ես  խմում, փոխանակ բալկոնից քեզ քցես, որ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրես շատ կոնկրետ խնդրի վրա։ Գունավոր շորը հագնում ես, ասում են՝ գետինը չե՞ս մտնում, ո՞նց կարելի է գունավոր շոր հագնել, բա ողբը, ո՞վ է ողբալու, տականք, դավաճան: Ծնունդ են անում, ասում են՝ հոգեհանգիստը թողած՝ ծնունդ ես անո՞ւմ: Մեկ-երկու-երեք-չորս, այդ մարդն ասում է՝ սա էլ ձեզ, նա էլ ձեզ, ես կգնամ մի տեղ կապրեմ, որտեղ պատշգամբում սուրճ խմելու համար ոչ մեկն ինձ ամոթանք չի տա»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, թե իրենց ամենամեծ ամոթն այն է, որ հեղափոխությունից հետո շարունակել են կղերաֆեոդալական ավանդույթները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ