News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մայիսի 28-ին, երբ այլևս հասարակության համար հստակ էր, որ սեփական երկրում Փաշինյանն այլևս փախուստ է տալիս ու չի կարողանում ներկա գտնվել Սարդարապատի հուշահամալիրում պաշտոնական, պետական արարողությանը, իշխանական քարոզչամեքենան փորձեց իրեն չհասկացողի տեղ դնել ու ներկայացնել, թե կարևորն արարողությունը կայացավ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Բայց փաստերն ու փաստաթղթերը, լուսանկարները վկայում են՝ պաշտոնական արարողությունը Սարդարապատում նախատեսված է եղել մայիսի 28-ի վաղ առավոտյան, որին ներկա հազարավոր քաղաքացիներից վախենալով, Փաշինյանը հրաժարվել է ժամանել։

Իշխանությունը Սարդարապատում մշակել էր գեներալական ուսադիրներ ու պարգևներ հանձնելու հերթական շոուն (2020 թվականի հուլիսյան բեմականացման պես), բայց մտափոխվել ու արարողությունը վերջին պահին հապշտապ տեղափոխել էր նախագահական նստավայր։

Հանրային հեռուստաընկերությունն ու իշխանական քարոզչամեքենան մայիսի 28-ին Սարդարապատում առավոտյան պատրաստվում էին հանրության վրա հերթական քարոզչական գրոհի, բայց ձախողեցին ու նպատակին չհասան։

Սրբազան շարժումն ու Բագրատ սրբազանն են իրավիճակի տերն ու թելադրողը, և նրանց շարժով է իշխանությունը պարտադրված գործել»,- գրել է նա։

Տպել
Ամենաշատ