News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Կորեայի Հանրապետության զինվորականները մոտ 90 օդապարիկ են հաշվել, որոնք նետվել են երկրում, ենթադրաբար, Հյուսիսային Կորեայից։ Ընկած օդապարիկներում եղել են թափոններ եւ աղբ, այլ ոչ թե քաղաքական ագիտացիոն նյութեր, տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Մայիսի 28-ին Կորեայի Հանրապետության զինվորականները տեղեկացրել են, որ միջոցներ են ձեռնարկում սահմանամերձ շրջաններում օբյեկտներ հայտնաբերելու մասին, որոնք սկզբում համարել են քարոզչանյութեր։ Բանակը տեղի բնակիչներին խորհուրդ են տվել չմոտենալ այդ առարկաներին եւ դրանք գտնելու դեպքում տեղեկացնել իշխանություններին եւ ոստիկանությանը։ Միեւնույն ժամանակ, գործակալությունը տեղեկացրել է «վատ հոտի» մասին, ենթադրվել է, որ փաթեթներում կարող էր աղբ լինել։

Մայիսի 26-ին Հյուսիսային Կորեայի պաշտպանության փոխնախարար Կիմ Գամ Իլը հայտնել է, որ ժողովրդական հանրապետությունը հայելային միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան հակակառավարական թռուցիկների տարածման հարավկորեացի ակտիվիստների կողմից։ «Շատ մակուլատուրա եւ աղբ շուտով կնետվի Կորեայի Հանրապետության սահմանամերձ շրջաններում։ Նրանք անձամբ կզգան, թե որքան աշխատանք է պետք այն մաքրելու համար»,- ընդգծել է փոխնախարարը։

Չորեքշաբթի առավոտվա դրությամբ հարավկորեական կողմը հաշվել է 90 օդապարիկ, մի մասը դեռեւս օդում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ