News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Մենք պետք է արձանագրենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կառավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը եւ նաեւ երեկ պետական արարողակարգային միջոցառումների խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, եւ երբ որ երեկ Վեհափառ հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր, ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափառ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների եւ իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող եւ սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակադրմամբ: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին ոստիկանները խոչընդոտել են Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր:

«Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի պետական արարողակարգային միջոցառման տարածք»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցելու կամ չմասնակցելու որեւէ շարժման. «Խոսքը հետեւյալի մասին է. նպատակը պետական արարողակարգային միջոցառմանը խոչընդոտե՞լն է, թե՞ ոչ: Նրա կողմից ղեկավարվող շարժումը դրանից առաջ արել են խոչնդոտելուն միտված, առնվազն եթե ոչ միտված, ապա այդպիսի խոչընդոտներ ստեղծելու պայմաններ ձեւավորող գործընթաց: Դա է եղել պատմությունը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ