News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Քաղաքացիները արգելափակել են ՆԳՆ-ի դիմացի ճանապարհը։ Նրանք պահանջում են հանդիպում ՆԳ  նախարար Վահե Ղազարյանի հետ։

Ոստիկանությունը 5 րոպե ժամանակ տվեց ճանապարհը բացելու համար․ «Հակառակ դեպքում կիրառվելու է ուժ»։

Նշենք, որ Բագրատ Սրբազանն աջակիցների հետ հասել է ՆԳՆ-ի դիմաց։

Քիչ առաջ Բագրատ Սրբազանին էր մոտեցել ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը և փոխանցել, թե Վահե Ղազարյանն այժմ հանդիպումների մեջ է և չի կարող իրենց ընդունել։ Սակայն որոշ ժամանակ անց կրկին մոտեցել էր Սրբազանին ու հայտնել, որ Ղազարյանը պատրաստ է հանդիպել, բայց ոչ այս ֆորմատով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ