News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը


Այդտեղ կան նրբություններ: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնում Ալմա-Աթայի հռչակագիրն ամրագրել խաղաղության պայմանագրում:

«Իրականում, խաղաղության տեքստի շուրջ աշխատանքը բազմաշերտ է, եւ երբեմն հայտարարությունները, նախադասությունները, որ արվում են դրա վերաբերյալ, այն մեկնաբանությունները, որ մենք անում ենք, դրանք խաղաղության պայմանագրի տեքստերին եւ դրանց դինամիկային անծանոթ մարդկանց մոտ միշտ չէ, որ ճշգրիտ տպավորություն է ստեղծում:

Այսինքն, այո, ԱԳ նախարարը, ԱԽ քարտուղարը այդ մասին խոսել են, բայց ես նկատի ունեմ այդ տեքստը իրականության արտահայտման առումով  կարող է որոշակի տարբերվել: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված հատվածներում արդեն իսկ կա հղում Ալմա-Աթայի  հռչակագրին: Այնտեղ խոսքը ուրիշ բանի մասին է, որը ես հիմա չեմ ուզենա մեկնաբանել, որովհետեւ դա աշխատանքային է:

Եկեք հետեւենք Բաքվից հնչող հայտարարություններին: Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահի կողմից հնչել են հայտարարություններ, որ իրենք հավատարիմ են Պրահայի պայմանավորվածություններին, Ալմա-Աթայի հռչակագրին: Նաեւ շատ սիմվոլիկ էր, որ ԱԳ նախարարների հանդիպումը տեղի ունեցավ Ալմաթիում: Որոշ նրբություններ կան, որոնք իրենց հերթին ունեն նրբություններ: Կան աշխատանքային հարցեր, որոնք կարող են հաղթահարվել»,-ասաց Փաշինյանը:

Նա նաեւ հավելեց. «Ես կարող եմ ասել, որ մենք հիմա ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում, որ հասել ենք վերջնագծին, մնում է ստորագրելը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ