News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Խրախճանք չի կազմակերպվել, որքան ես տեղյակ եմ, այդ միջոցառման առանցքային շահառուներից են եղել 44-օրյա պատերազմում եւ ընդհանրապես պատերազմում զոհված զինվորների մայրերը: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՔՊ-ականները մեղադրում են ընդդիմությանը ողբերգության ֆոնին հավաքներ անելու, երաժշտություն միացնելու մեջ, սակայն վարչապետի տիկնոջ մասնակցությամբ տեղի է ունենում «Սեւ եւ սպիտակ» անվանումով խրախճանք երեկո:

«Այդ միջոցառումը նախատեսված է եղել ավելի վաղ, 5-6 ամիս առաջ: Որքան գիտեմ, այդ միջոցառումը նվիրված է եղել պատերազմում զոհված զինվորների մայրերին ամոքելու, սփոփելու, նրանց կողքին լինելու, փորձել օգնել նրանց, որպեսզի նրանց կյանքում սեւը չլինի գերիշխող»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ ցանկացած քաղաքացի կարող է գնահատել՝ որտեղ լինի երաժշտություն, որտեղ չլինի, որտեղ հագնեն սեւ, որտեղ՝ սպիտակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ