News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Այս տարի Ուկրաինան չի մոտենա ՆԱՏՕ-ին անդամակցելուն, քանի որ հնարավոր է, որ դա Հյուսիսատլանտյան դաշինքը ներքաշի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, գրել է բրիտանական Telegraph-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Պարբերականի աղբյուրները հավաստիացնում են, որ ՆԱՏՕ գագաթաժողովին պատրաստվելու ժամանակ, որը տեղի է ունենալու Վաշինգտոնում հուլիսի 9-11-ին եւ նվիրվելու է կազմակերպության 75-ամյակին, ԱՄՆ-ը եւ Գերմանիան դեմ են արտահայտվել Ուկրաինայի հնարավոր անդամակցության հստակ ժամկետների սահմանմանը։

«Նրանք շատ թերահավատ են այս տարի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում,- տեղեկացրել է աղբյուրը, որը ծանոթ է Բայդենի վարչակազմի կարծիքին։- ԱՄՆ-ը գուցե այդքան էլ անհանգստացած չէ, ինչպես Գերմանիան, բայց նրանց տագնապեցնում է սպառնալիքը Ռուսաստանի կողմից դաշինքի մյուս անդամների համար»։

Այս առնչությամբ նախագահ Զելենսկուն խնդրել են դաշինքից չպահանջել «անհնարինը», գրել է Telegraph-ը։

Անցած տարի Զելենսկին «աննախադեպ եւ անհեթեթ» էր անվանել իրավիճակը, երբ ՆԱՏՕ ղեկավարները հրաժարվել էին Կիեւին հրավիրել լիակատար անդամակցության Վիլնյուսում։

ՆԱՏՕ բարձրաստիճան անձինք կարծում են, որ կազմակերպության անդամները, որոնք կողմ են Ուկրաինայի անդամակցությանը, այդ թվում Մեծ Բրիտանիան, չափից մեծ ճնշում են ստեղծել այդ որոշման շուրջ։

Մտավախություններ կան, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը գերակշռող է դարձել անցած տարվա գագաթաժողովում եւ պառակտում առաջացրել անդամ երկրների միջեւ՝ ձեռնտու լինելով Դոնալդ Թրամփին, որը դաշինքի ակտուալության հարցն է բարձրացնում։

Միեւնույն ժամանակ, ինչպես գրել է պարբերականը, Վաշինգտոնի հուլիսյան գագաթաժողովում Ուկրաինային կառաջարկեն մի ինչ-որ «կամուրջ» կամ «ճանապարհ» անդամակցության համար՝ ի նշան գործընթացի աջակցության։

Դիվանագետների խոսքով՝ այժմ քննարկվող աջակցության փաթեթը կընդգծի «իր ապագան ընտրելու Ուկրաինաի ունակությունը» եւ կցուցադրի, որ «դեպի անդամության տանող ճանապարհը ավելի է կարճանում» ելնելով այն բանից, թե ինչպես է Կիեւը պաշտպանվում ռուսական ագրեսիայից։

Փաթեթը կենտրոնանալու է Ուկրաինայի ԶՈւ ամրապնդման վրա, որպեսզի ապահովվի ՆԱՏՕ-ին միանալու երկրի պատրաստվածությունը, երբ դաշինքի ղեկավարները համաձայնեն, որ դրա ժամանակը եկել է, գրել է Telegraph-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասը ժամանել է Կիև
Բասը զբաղեցրել է ԱՄՆ դեսպանի պաշտոնը Վրաստանում 2009-2012 թվականներին, Թուրքիայում...
ԱՄՆ Սենատը Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր ճանաչելու մասին օրինագիծ է ներկայացրել
Օրինագիծն ընդունվելու դեպքում հնարավորություն կտա խստացնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները և ակտիվացնել պայքարը գործող...
Օրբան. ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն կիրականացնի Ուկրաինայում, Հունգարիան չի մասնակցի
Ինչպես պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը, Հունգարիան «պարտավոր չի...
Ուկրաինան հետախուզում է հայտարարել Արկադի եւ Իգոր Ռոտենբերգների նկատմամբ
Արկադի Ռոտենբերգը մտերիմ է Պուտինի հետ...
Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտնել է ռուսական օբյեկտների դեմ անօդաչուների զանգվածային գրոհի մասին
Հունիսի 21-ի գիշերը ուկրաինական աօդաչուները գրոհել են ռուսական օբյեկտները...
Անապայում բարեկամական հարվածով խփվել է ռուսական ուղղաթիռ. «Տասներեքերորդ» թելեգրամ-ալիք
Անապայում ուղղաթիռ է խփվել...
Ամենաշատ