News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի բացման արարողությանը և տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի շուրջ պանելային քննարկումներին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 28-ին նախարա8 Պապիկյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի հրավերով մասնակցել է Շումանի անվտանգության ու պաշտպանության ֆորումի շրջանակում կազմակերպված ԵՄ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային ընթրիքին, որի շրջանակում քննարկվել են եվրոպական անվտանգությանն առնչվող հարցեր:

Միջոցառման ընթացքում Սուրեն Պապիկյանը պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել Շվեդիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի և Վրաստանի նախարարների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ