News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 27-ից 29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 140 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ֆիզիկական ներգործության՝ 16-ական, խարդախության` 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, մարդու առևանգման, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման, ինքնավնասման, պետական սահմանն ապօրինի հատելու ու դատական ակտը չկատարելու՝ 2-ական, սպանության, կողոպուտի, շորթման, ահաբեկչության, ինքնավնասման, ատելություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, վարժական հավաքներից խուսափելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, փաստաթղթի կեղծիքի, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1 դեպք։

Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 3 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբողջ Ռուսաստանում բոտուլիզմով վարակվածների թիվը գերազանցել է 190-ը
Նախորդ օրը Մոսկվայի իշխանությունները հայտնել էին, որ 55 հիվանդի վիճակը ծանր է...
Կիևում մահափորձ է իրականացվել ղազախ ընդդիմադիր Այդոս Սադիկովի դեմ
Նա քննադատում է Ղազախստանի ներկայիս իշխանություններին, այդ թվում՝ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին...
Ռյազանում տղամարդը կրակ է բացել ձեռնարկության վրա՝ մի կին զոհվել է, ևս մեկը` վիրավորվել
Ինչպես պարզաբանել են գերատեսչության մամուլի ծառայությունից, կրակոցները սկսվել են գույքային վեճի ու թշնամական հարաբերությունների շուրջ ծագած կոնֆլիկտի ժամանակ...
Էկվադորում սելավաջրերի պատճառով զոհվել է յոթ մարդ
Յոթ մարդ զոհվել է սելավաջրերից առաջացած սողանքի պատճառով...
Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը
Նրանք պահանջում են, որ դատարանը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության…
Սնանկության գործի շրջանակներում հետախուզվող նախկին պաշտոնյան ԱՄՆ-ում տուն է գնել և բիզնես է անում. «Հետք»
Դատարանը սնանկության գործի շրջանակներում հետախուզում է հայտարարել նրա և նրա ունեցվածքի նկատմամբ, ու մինչ Հարկադիր կատարումն ապահովող…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ