News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Մայիսի 23-ին արտակարգ դեպք է ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին է ահազանգել Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Դավիթ Հ․-ն և հայտնել, որ տնային կալանքի տակ գտնվող որդու և հարևան 37-ամյա Մանվել Ս․-ի հետ ընկույզի ծառի շուրջ առաջացած տարաձայունության պատճառով քիչ առաջ վերջինս կոտրել է որդու սենյակի պատուհանի ապակիները, իսկ նշված դեպքի վերաբերյալ որդին նաև տեղեկացրել է պրոբացիայի ծառայություն, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ահազանգողը հայտնել է նաև, որ նույն հարցի վերաբերյալ նախկինում վիճաբանություն և դանակահարություն է եղել և հավելել, որ  Մանվել Ս․-ն ներկա պահին հարձակվել է իր տան վրա և կոտրել տան բոլոր պատուհանները:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները։

Արդեն տեղում Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Բաբկեն Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 03։45-ի սահմաններում իր հարևան Մանվել Ս․-ն, ում հետ նախկինում ունեցել են տարաձայնություն, հարձակվել է իր տան վրա, կոտրել տան բոլոր պատուհանների ապակիները, վնասել պատուհանի մոտ դրված հեռուստացույցը, ինչպես նաև քարով հարվածել է իրեն և ընտանիքի բոլոր անդամների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ և վերջինիս պատճառվել է 1 մլն դրամի գույքային վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
«Հրապարակ». Նորից ահազանգ բերդից
ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ «ՀՀ ԱՆ ...
«Հրապարակ». Նորից ահազանգ բերդից
ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ «ՀՀ ԱՆ ...
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ