News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ ոստիկանների կազմակերպված հարձակմանն ի պատասխան ասում է, թե «նշանակվել է ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ սկսենք այն հանգամանքից, որ տեսանյութերում ակտիվ գործող 4 ոստիկաններից միայն մեկի մասով կա պրոցես, այն էլ իրավիճակին, մեղմ ասած, ոչ համահունչ:

Մեծ բան են արել` լիազորություն կասեցրել: Պարզ է չէ՞, որ հետո կա´մ կվերականգնեն, կա՛մ այլ` ավելի լավ հաստիքի կտեղափոխեն:

Երկրորդ, ոստիկանությունը օրենքից դուրս է գործում` կոնկրետ քաղաքական հանձնարարություն կատարում:

Այստեղ խնդիրը ոչ միայն առանձին ստորաբաժանման ծառայողների, դրանց հրամանատարների անթույլատրելի վարքագիծն է, այլև ՆԳՆ բարձրագույն ղեկավարության:

Եվ եթե ՆԳՆ Սահմանադրությամբ և օրենքներով շարժվեր, ոչ միայն տասնյակներով քրեական վարույթներ կնախաձեռնվեր, այլ ղեկավար կազմը նվազագույնը կպաշտոնազրկվեր:

Բայց քանի որ սա փաշինյանական իրականությունն է, որտեղ ՆԳՆ խնդիրը բացառապես քաղաքական իշխանությանն ամեն գնով պաշտպանելն է, ապա որպես հետևանք կունենանք ապօրինի գործող ծառայողների պարգևատրումներ և պաշտոնի բարձրացումներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
«Հրապարակ». Նորից ահազանգ բերդից
ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ «ՀՀ ԱՆ ...
«Հրապարակ». Նորից ահազանգ բերդից
ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ «ՀՀ ԱՆ ...
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Ամենաշատ