News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեր գյուղում պիտի ապրենք, չենք ուզում գյուղը լքել, բա մեր երեխեքին էդ սահմանի վրա ո՞նց դասի տանենք: Կիրանցի բնակիչներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ գյուղացիներին շարունակում է մտահգոլ հարցը, թե ինչպե՞ս են երեխաները սեպտեմբերից դպրոց գնալու. նորակառույց դպրոցի շենքը սահմանի մոտ է գտնվում:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե եթե ծնողները ամեն դեպքում չեն ցանկանա իրենց երեխաներին այդ դպրոց ուղարկել, ապա իշխանությունը պատրաստ է գյուղի այլ հատվածում նոր դպրոց կաուցել, Կիրանցի բնակիչն ասաց.

«Մեզ էլ են առաջարկել՝ գյուղի այլ հատվածում դպրոց կառուցել, գոնե էդպես անեն, որ կարողանանք երեխեքին դպրոց տանել: Ուղղակի երկու տարի ա, էս դպրոցը սարքում են, եթե էդ տեմպով են սարքելու, նոր դպրոցը ե՞րբ պատրաստ կլինի»:

Բնակչի խոսքով, Կիրանցում Սահմանազատման և սահմանագծման հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող տների բնակիչներն արդեն ստիպված իրենց իրերն են հավաքում, փորձում են հանել այն ինչ հնարավոր է որ դուրս գան տներից:

«Երևի արդեն այլ տարբերակ չկա, ի՞նչ կարող են անել»,-ասաց նա՝ հավելելով, որ տեղյակ չէ, արյդո՞ք նրանք համաձայնել են փոխհատուցման առաջարկին թե ոչ:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն  այսօր՝ մայիսի 29-ին ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում՝ հարցին՝ ի՞նչ են անելու, եթե որոշ ծնողներ Կիրանցում հրաժարվեն դպրոց տանել իրեն երեխաներին, քանի որ դպրոցը կարող է մոտ լինել սահմանին, ի պատասխան, ասաց. «Նրանց ցանկությամբ կհասնենք որոշման, լրացուցիչ անվտանգային ծրագրեր կիրականացնենք։ Եթե դա էլ մեր ծնողներին չբավարարի, մենք գյուղի այլ հատվածում նոր դպրոց կկառուցենք, իսկ հին շենքը կամրացնենք սահմանապահ ծառայությանը, քանի որ ծառայությունն էլ ունի շենքային պայմանների կարիք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահի դրությամբ Ոսկեպարի ուղղությամբ այն ցանկապատը, փշալարերը, որի նկարները տարածվում են, չկան. Բագրատ Սրբազան
Ես խնդրել եմ երկրորդ անգամ ստուգել բոլոր հնարավոր ծայրերից: Ես ամսի 21-ին…
Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումները լուրջ մտահոգություն են առաջացնում. Հաջիև
Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին...
Կիրանցեցիները կորցրել են իրենց հողերը մշակելու հնարավորությունը. բնակիչ
Կիրանցի բնակիչները կորցրել են Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելու հնարավորությունը. անհանգստացած են՝ ինչպե՞ս են հավաքելու այդտեղ ցանված ցորենը...
Բաքուն հիմնավորում է վերլուծությունները, որ ամեն ինչ կանի COP29-ից հետո նոր ագրեսիայի համար. ԱԳՆ
Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք…
Սահմանազատումը չգիտեմ, բայց ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում մեր հողերում. Տեղի ավագանու անդամ
Համայնքապետարանից տեղյակ չեն պահել, որ մարդ է գալիս կառավարությունից…
«Միասին» շարժումը  պահանջում է սահմանազատումը չդարձնել սահմանահանձնում
Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգում առաջնային և հրատապ խնդիր է դարձել Ադրբեջանի հետ սահմանագծում և սահմանազատում անցկացնելու իրավա-քաղաքական հիմքի ճշգրտումը...  
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ