News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Օրակարգում գրված է, որ պետք է այս նիստին ներկա լինի ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ինքը ներկա՞ է: Այս մասին այսօր՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիսի ժամանակ դիմելով ՀՀ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հնձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Ես սպասում եմ, որ ՆԳ նախարարը գա հաշվետվության: Խնդրում եմ՝ հիմա ասեք, որ ես իմանամ՝ նիստին մասնակցում են, թե ոչ»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Տիկին Սարգսյանն (ՆԳ փոխնախարար-խմբ) է ներկայացնելու, որոշեք: Վահե Ղազարյանը տեղյակ է պահել, որ չի գալու»:

«Ուրեմն Վահե Ղազարյանը վախեցե՞լ ա գա հանձնաժողովի նիստին: Նախարարները պետք է ներկա լինեն»,- ասաց Գեղամ Մանուկյանը, ինչին Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ո՛չ, ձեզնից ոչ ոք չի վախեցել»:

 «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը Անդրանիկ Քոչարյանին դիմելով ասաց. «Ձեր անմիջական պրտականությունն է ապահովել նախարարի ներկայությունը: Մատդ ծալի»։

Քոչարյանը արձագանքեց. «Մատդ... ի՛, եկել ես խանգարե՞ս հանձնաժողովի աշխատանքները: Մենք եկել ենք աշխտելու, դուք եկել եք խանգրելու: Չխանգարեք»:

Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց։ ՔՊ-ական պատգմավոր Ծովինար Վարդանյանը հայտարարեց, որ նիստը կընդհատի, եթե այդպես շարունակեն։

«Ըստ օրակարգի, այս պահին զեկուցում է Ֆինանսների նախարարը»,-ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ