News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայոց ողջ պատմության մեծագույն խորհուրդ ունեցող մայիսի 28-ի օրը  և դրան նախորդող բոլոր իրադարձությունները վերջնականապես ապացուցեցին, որ ՔՊ վարչախումբը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բացարձակ հոգեվարքի մեջ է և արդեն վերազանցել է մարդկային և բարոյական թույլատրելիության և ՀՀ օրենքների բոլոր հնարավոր սահմանները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման խորհուրդը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Քաղաքացիական անհնազանդության իրենց սահմանադրական իրավունքն իրականացնող ՀՀ քաղաքացիների հանդեպ վայրագության անպատկերացնելի դրսևորումները, որոնց զոհ դարձան անգամ անձեռնմխելիությամբ օժտված պատգամավորներ, ինչպես նաև անչափահասներ, կանայք, մնացին անպատիժ, և կայացավ անպատմելին՝ Հայոց վեհափառ կաթողիկոսի և Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտվեց իրավապահների համազգեստ հագած, բայց իրավապահի բարձր կոչմանը և մարդ լինելու արժեհամակարգին անհաղորդ մարդկանց խմբերի շղթայով, որոնք բիրտ և անիրավաչափ գործողություններով փորձում էին թույլ չտալ Սարդարապատի հերոսամարտի կայացման ակունքներում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների մուտքը հուշահամալիր։ Այնուհետև ծաղկեպսակներին հայտարարված անհեթեթագույն պայքարը, ապա՝ երեկոյան հընթացս հորինված պատճառաբանությամբ ՌԴ առաջին ալիքի հեռարձակման արգելումը վկայում են, որ Հայաստանը գահավիժում է ցնցումների վտանգավորագույն մի շրջան․ ՀՀ միջազգային հեղինակությանը և պետության համբավին հասցված է անդառնալի վնաս։

Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը խստագույնս դատապարտում է գործող վարչակարգի կողմից իրականացվող իրավական ու բարոյական բոլոր արժեքներն ու նորմերը ոտնահարող գործողությունները՝ պահանջելով նման իշխանության անհապաղ հեռացումը՝ համաձայն ՀՀ քաղաքացիների հավաքական կամքի և ՀՀ օրենսդրության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ