News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի Բրյուսելի եւ Ստրասբուրգի գրասենյակներում սկսվել են խուզարկություններ Ռուսաստանի ենթադրյալ ազդեցության մասին հետաքննության շրջանակում, տեղեկացրել է Der Spiegel գերմանական պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ խուզարկությունները կապված են Voice of Europe ռուսամետ լրատվական պորտալի գործի հետ, որը, ինչպես հավաստիացվում է, գտնվում է ազդեցության ռուսական  գործողության կենտրոնում։

Մասնավորապես, խուզարկություններն անցկացվում են նիդեռլանդացի խորհրդարանական Մարսել դե Գրաաֆ Գիյոմ Պ.-ի աշխատակցի գրասենյակում, որը մինչ այդ աշխատում էր նաեւ գերմանական «Ալընտրանք Գերմանիայի համար»-ի պատգամավոր Մաքսիմիլիան Կրայի հետ։

Բելգիայի դատախազությունում խուզարկությունն անվանել են «միջամտության, պասիվ կոռուպցիայի եւ հանցավոր կազմակերպությանը մասնակցության գործի մի մաս»։ Իրավապահ գերատեսչության տվյալներով՝ խուզարկությունները կապված են «ռուսական միջամտության նշանների» հետ, որի արդյունքում Եվրոպական խորհրդարանի անդամներին դիմել եւ վճարել են ռուսական քարոզչություն վարելու համար Voice of Europe լրատվական կայքի միջոցով»։

Հետաքննության մասին մինչ այդ տեղեկացրել էր Բելգիայի վարչապետ Ալլեքսանդեր դե Կրոոն։ Նրա խոսքով՝ հետախուզությունը հաստատել է ցանցի առկայությունը, որը փորձում է խափանել ԵՄ-ում Ուկրաինայի աջակցությունը։ Նա նաեւ նշել է, որ Եվրախորհրդարանի անդամներին են դիմել եւ փող առաջարկել ռուսական քարոզչություն վարելու համար։

«Մեր հետախուզության տվյալներով՝ Մոսկվայի նպատակները պարզ են։ Նպատակն այն է, որ օգնեն ընտրել ավելի ռուսամետ թեկնածուների Եվրախորհրդարանում եւ ամրապնդեն որոշակի ռուսամետ նարատիվ այդ ինստիտուտում»,- ասել է դե Կրոոն։

Խուզարկությունները Եվրախորհրդարանում տեղի են ունեցել համաեվրոպական  ընտրություններից երկու շաբաթ առաջ, ընտրությունները նախատեսված են հունիսի 6-9-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեհաստանի դեսպանության պատվիրակությունն այցելել է Երասխ և Պարույր Սևակ համայնքներ, ծանոթացել ԵՄ առաքելության աշխատանքին
Պատվիրակության անդամները եղել են Երասխ և Պարույր Սևակ համայնքներում...
Զելենսկին ակնկալում է, որ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները կսկսվեն հունիսին. բոլոր պայմաններն իրականացվել են
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան արդեն իրականացրել է այն ամենը, ինչ անհրաժեշտ էր բանակցություններ սկսելու համար...
ԵՄ-ը մինչեւ հունիսի վերջ Կիեւին կվճարի 1,9 մլրդ եվրո
1,9 մլրդ եվրո Կիեւին...
ԵՄ-ը մինչեւ հունիսի վերջ բանակցություններ կսկսի Ուկրաինային ընդունելու մասին
ԵՄ-ը բանակցություններ կսկսի Ուկրաինայի վերաբերյալ...
EU4Culture-ն աջակցում է Հայաստանի մարզերում փաստահենք ստեղծարար ոլորտի զարգացմանը
ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող EU4Culture ծրագիրը մայիսին Իջևանում քառօրյա դասընթաց էր կազմակերպել Իջևանի, Չարենցավանի և Սևանի...
Ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Եվրախորհրդարանի նոր մեծամասնությունը լինելու է «եվրոպամետ» եւ «ուկրաինամետ»
Եվրախորհրդարանի նոր մեծամասնությունը կլինի ուկրաինամետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ