News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը


Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները պետական եկամուտների կոմիտերի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների հետ իրացրին ստացված հերթական օպերատիվ տեղեկությունը։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մայիսի 23-ին, ժամը 7.45-ին, Մեղրիի մաքսակետում զննման արդյունքում Իրանից Հայաստան ժամանած 27-ամյա մի երիտասարդի մոտ հայտնաբերվեց ընդհանուր 29,10 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:

27-ամյա երիտասարդը ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժին:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին մեքենաներ են բախվել. ուղևորներից մեկը մահացել է, կա 7 վիրավոր
Հունիսի 24-ին՝ ժամը 18:53-ին. Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է, վարորդը մահացել է
Հունիսի 23-ին, ժամը 16։06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ