News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Այդ բազմապիսի բերետները, այդ համազգեստները, որ ոնց որ 18-րդ դարի լինի՝ տարբեր գույներ, ֆորմաներ` չալպտուրիկ, կարմիր, կապույտ, երբ ՆԳՆ-ն հայտ է ներկայացնում ֆինանսների նախարարությանը, դուք հարցնո՞ւմ եք, թե այդ տարբեր ստորաբաժանումների գործառույթների միջև արդյոք վրածածկ չկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին,ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Եթե ատոմակայանի անվտանգությունը պահպանում են այլ հատուկ ուժեր, այդ դեպքում հարց է առաջանում՝ մյուս հատուկ ուժերը ՝ հատուկ գունդ, հատուկ գումարտակ, ի՞նչ են անում»,- ասաց նա։

Արձագանքելով՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ ֆինանսների նախարարությունն այդ ուղղությամբ քաղաքականություն մշակող կառույց չէ. «Մենք, իհարկե, որոշ դեպքերում որոշ հարցեր տալիս ենք, երբ այդ մասնագիտական կարողություններն ունենք։ Քանի որ ամեն առանձին մարմին ինքն է կոչված իր քաղաքականությունն իրականացնելու ու իրենք գիտեն, թե ինչպես պետք է անվտանգությունը  ճիշտ ապահովել, մենք այդտեղ շատ հարցեր չունենք տալու»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով Արթուր  Խաչատրյանի հարցին՝ Ծովինար Խաչատրյանն իր հերթին ասաց․ «Պարո՛ն Խաչատյան,  խնդրում եմ հարգանքով խոսել, բազմապիսի բերետներ չեն ու մարդկանց գունային բաշխումների այդ հիվանդությունը չգիտեմ՝ որտեղից է եկել»։

Նա շնորհակալություն հայտնեց ոստիկանության եւ փրկրարական ծառայության աշխատակիցներին իրենց աշխատանքի համար եւ կարծիք հայտնեց, որ նրանք պետք է բարգևատրումներ ստանան:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ