News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2024 թվականի մայիսի 22-ին ադրբեջանական AZTV հեռուստաալիքով հեռարձակված ռեպորտաժում նշվում է, թե հայկական կողմը ավերել է Խոջալուի դամբարանադաշտը՝ մեծ վնաս հասցնելով դամբարաններին, կուրգաններին և հնագիտական նյութերին: Տեսանյութում նաև նշվում է, թե իբր հայերը վնասել են նաև Խոջալուի մահմեդական դամբարանը՝ պոկելով դրա երեսպատման քարերը։

Ադրբեջանական կողմին հիշեցնենք, որ խորհրդային տարիներին ներկայիս Խոջալուի դամբարանադաշտի մոտ եղել է ադրբեջանական բնակավայր, որի բնակիչները այդ տարածքներում իրականացրել են գյուղատնտեսական գործունեություն, իրենց տների շինարարության համար այդ տարածքներից քար են վերցրել, ինչով և զգալի վնասվել էին դամբարանդաշտը:

Դամբարանադաշտին վնաս է հասցրել այդտեղ կառուցված օդանավակայանը, որը կառուցվել է խորհրդային տարիներին՝ հենց ադրբեջանական իշխանությունների կողմից: Դամբարանադաշտին վնաս է հասցրել նաև 1980-ականների վերջին իրականացված մեծ շինարարությունը, երբ զգալիորեն ընդլայնվել և մեծացվել է Խոջալու գյուղը, ուր բնակեցվել են թուրք-մեսխետինցիներ:

2000-ական թվականներին օդանավակայանի վերականգնման ժամանակ ընդարձակված թռիչքուղու շինարարությունը, ցավոք, ևս որոշակի վնասներ է հասցրել, ինչի մասին ահազանգել են հայ մասնագետները:

Խոջալուի դամբարանադաշտը որոշակի վնասներ է կրել նաև, երբ այդտեղ տեղակայվել են ռուսական ուժերը, ովքեր որոշ կուրգանների վրա դիտակետեր էին հարմարեցրել: Այս խնդիրը բարձրաձայնվել է Monument Watch թիմի կողմից, որի ներկայացուցիչները հանդիպել են ռուսական կողմի հետ:

Ինչ վերաբերում է իսլամական դամբարանին, ապա վերջինս առանց երեսպատման քարերի է շատ վաղուց, ինչի մասին կվկայեն խորհրդային տարիներին արված լուսանկարները (նկ. 1): Անկախության տարիներին այն ներառված էր Արցախի պատմա-մշակութային հուշարձանների ցանկում, պահպանվում էր պետության կողմից և մնացել է նույն՝ մինչպատերազմյան վիճակում (նկ. 2)»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվի վրա միջազգային ճնշման համար պետք է, որ ՀՀ-ն պաշտոնապես քայլեր անի այդ ուղղությամբ. Արտակ Բեգլարյան
Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործերով պետք է սպասել մոտավորապես այն, ինչ տեղի ունեցավ Վագիֆ Խաչատրյանի պարագայում...
Մինչ օրս ԱՄՆ-ն ՀՀ-ին տրամադրել է 15 մլն դոլար մարդասիրական օգնություն, որի չնչին մասն է ուղիղ հատկացվել փախստականներին
ԱՄՆ Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանությանն ուղղված ընթացիկ աշխատանքների վերաբերյալ...
Ինչպես պետք է բնակապահովման ծրագրի շրջանակում արցախցիները առցանց դիմում ներկայացնեն. Հայտնի է քայլերի հերթականությունը
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական…
Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը
Հունիսի 19-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Հայ առաքելական...
ԵԽ ECRI հաշվետվությունը. Ավելի քան 100 000 հայեր հեռացել են իրենց տներից Ադրբեջանի ռազմական գորոծղության հետեւանքով
Համարժեք արձագանք տեղահանված անձանց...
Լույս է տեսել «Վանդալիզմի պետական քաղաքականությունն Ադրբեջանում» գիրքը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի..
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ