News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը


Կիրանցի հատվածում ծառայությունը իրականացնում են սահմանապահ զորքերը, զինված ուժերն էլ իրենց նախորոշված հատվածներում կտարում են իրենց խնդիրները: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

Հարցին՝ զինված ուժերը արդեն դո՞ւրս են եկել իրենց դիրքերից, նա պատասխանեց. «Զինված ուժերը իրենց զբաղեցրած դիրքերից դուրս չեն գալիս: Զինված ուժերի պահպանության համար դիրք չեն նշում, ԶՈՒ-ին նշում են բնագիծ, հատված, շրջան, հենակետ: ԶՈՒ գլխավոր շտաբը ռազմավարական խնդիրներ է լուծում եւ ռազմավարական օղակում նշանակում են բանակային կորպուսին գոտի, բրիգադին նշանակում են գոտի, գնդին նշանակում են տեղամաս, վաշին նշնակում են հենակետ, գումարտակին՝ շրջան: Մենք մեր սահմանված հենակետերում կանգնած ենք եւ կատարում ենք մեր առաջադրված խնդիրները»:

Հարցին՝ մենք ունեցե՞լ ենք հենակետ կամ դիրք, որից հետ ենք քաշշվել, Ասրյանը պատասխանեց. «Մենք ամեն ուղղությունում ունենք տարաբնույթ ենթակառուցվածքներ: Սահմանապահ զորքերը այդ հատվածում իրենց առջեւ դրված խնդիրները կատարում են: բանակն այնտեղ է,  բանակը չի կարող ինչ-որ տեղից դուրս գալ: Սահմանապահ զորքերը, որտեղ կատարում են ծառայություն, դա եւս բանակի պատասխանատվության գոտի է, որտեղ պատրաստ ենք իրականացնել ծառայություն:

Այո, սահմանապահները սահմանին իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններում, Զիված ուժերն ունեն կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առաջ դրված խնդիրը կատարելու»:

Նա ևս մեկ անգամ խնդրեց իրեն «հող հանձնելու» մասին հարցադրում չանել. «Ես քաղաքացիական ենթակառուցվածքի խնդիր չեմ լուծում՝ տներ, տարածքներ, հողամասեր։ Այո՛, վստահ եմ, որ տրված տարածքները ՀՀ-ի տարածքները չեն»,-ասաց նա։

Իսկ թե ինչի՞ հիման վրա է պնդում՝ արձագանքեց. «Ես չեմ պնդում, դա պնդում է սահմանը, որը արտացոլված էր մեր քարտզների վրա»։

Թե ինչպե՞ս էին մարդիկ սեփականության վկայական ստացել՝ ասաց, որ հարցը պետք է ուղղել ՊԵԿ-ին, դա իրենց գործառույթը չի։

«Ես ունեմ քարտեզներ, որտեղ արտացոլված է  սահման, իսկ թե սահմանի ներսում, դրսում քաղաքացիական անձը կամ իրավաբանական անձն ունի՞ հողամաս, տուն, կառույց, դա իմ գործառույթը չէ»,-ասաց ԳՇ պետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցանկապատ չկա, գոյություն չունի, խաբել են ձեզ. Ոսկեպարցին՝ Փաշինյանի ցույց տված փշալարերի մասին
Սահմանապահներն էլ չգիտեն Փաշինյանի` Ներքին Հանդում հեռախոսով ցույց տված ցանկապատի տեղը…
Մենք ձգտում ենք խաղաղության, բայց պատերազմից չենք վախենում. կառավարող կուսակցության պատգամավոր
Մենք պատերազմից չենք վախենում...
Կիրանցն ընկնում է փակուղու մեջ, բոլոր կոմունիկացիաները թշնամու վերահսկողության տակ են. բնակիչ
Կիրանցիցիները տեխնիկայով քանդում են իրենց տները, չեն թողնում թշնամուն...
Բացի փոխհատուցման մասին թղթից, այլ թուղթ էլ են տալիս, որ մարդիկ ստորագրեն, բովանդակությունը «մութ» է. Գառնիկ Դանիելյան
Փաստաթղթի մեջ հստակ երևում է՝ հրաժարվում ենք գույքային և այլ իրավունքից, բայց չի ասվում՝ որն է «այլ» իրավունքը: Կարծում ենք՝ դա անում են, որ հետագայում…
Տեսեք, ուր են հասել ադրբեջանցիները. այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո թշնամին ավելի առաջ կգա. Մախսուդյան
Հենց այն պահին, երբ նա զրույցում էր լրագրողների հետ, այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներ էին իրականացվում, նաև քանդվում էր...
Կիրանցում արդեն կան տներ, որ քանդել են. բռնություն չի եղել, փոխհատուցում են առաջարկել, իրենք էլ դուրս են եկել. բնակիչ
Երկրորդ շերտը այն է, որ մարդկանց մատնեն ճարահատության եւ ստիպված լինեն որոշումներ կայացնել...
Ամենաշատ