News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

2024 թվականի մայիսի 22-ին՝ Մոսկվայում տեղի է ունեցել պիրոլիտիկ քրոմատոգրաֆիայի հնարավորությունների վերաբերյալ առաջին համառուսական գիտաժողովը: «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի՝ Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Շուշանիկ Անդրեասյանը ևս  մասնակցել է նշված գիտաժողովին։ Գիտաժողովին մասնակցել են տարբեր գիտահետազոտական ինստիտուտներից և հետազոտություններ  իրականացնող կազմակերպություններից շուրջ 100 փորձառու մասնագետներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պիրոլիտիկ քրոմատոգրաֆիայի յուրահատուկ հնարավորությունների կիրառման վերաբերյալ թեմաներ։

Գիտաժողովի ժամանակ մասնագիտական քննարկումները զգալիորեն կնպաստեն Փորձագիտական կենտրոնում իրականացվող  փորձաքննությունների և հետազոտությունների   արդյունավետության բարձրացմանը, նորարարությունների խթանմանը, ինչպես նաև  նոր գաղափարների և հետազոտությունների ներդրմանը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ