News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը


Ոստիկանության քողի եւ համազգեստի տակ պաշտպանված որոշ բորենիներ հարձակվում են ՀՀ քաղաքացու վրա. ես ուզում եմ իմանալ՝ որքա՞ն է այդ արարքի դեպքում պարգեւատրման չափը եւ դուք դա վճարում եք դրամո՞վ, թե՞ ադրբեջանական մանաթով:  Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների նիստում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:

Տեղից ՔՊ-ական պատգամավորներից մեկը ինչ-որ բան ասաց, որը չլսվեց, ինչին Ավետիսյանն գոռալով արձագանքեց. «Արա»-ն դու ես, այ տղա, հանգսիտ տեղդ նստի հլը: Տո դու ի՞նչ կարաս ասես վափշե»:

Իրավիճակը դահլիճում լարվեց:

Նիստը վարող Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց ընդդիմադիր պատգամավորին կարգավորել իր խոսույթը:

ՔՊ-ականներից մեկը հայտարարեց. «Ցուցարարի աչք ձեր վախտով ա հանվել: Քանի՞ միլիոն ռուբլի են ղրգել, քանի միլիոնն եք կերել էդ ղրգած ռուբլիներից: մարդիկ որ ղրգում են, գոնե մի կերեք, հետ»:

Ավետիսյանն ասաց. «Ցուցարարի աչքը հանել է սիգարետը բերանին ոստիկանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ