News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Հաքերային RansomHub հորջորջվող խումբը ստանձնել է Christie's աճուրդի կայքում կիբերհարձակման պատասխանատվությունը և սպառնում է աճուրդի հաճախորդների մասին խիստ գաղտնի անձնական տեղեկություններ հրապարակել: 

Մայիսի սկզբին կատարված հարձակումը աճուրդի տանը ստիպեց մայիսի 9-ին փակել իր հիմնական կայքը, որից հետո 10 օր, ընդհուպ՝ գարնանային իսպառ վաճառքի ժամանակ այն անհասանելի մնաց։

Ըստ New York Times-ի՝ հաքերային RansomHub-ը երկուշաբթի ստվերային DarkNet ցանցում տեղեկություն է հրապարակել՝  նշելով, որ իրենց հասանելի են դարձել աշխարհի արվեստի ստեղծագործությունների ամենահարուստ հավաքորդների վերաբերյալ գաղտնի տեղեկությունները՝ միաժամանակ ոմանց անուններն ու ծննդյան տարեթվերը հանրային սեփականություն դարձնելով:

Թեև New York Times-ի չկարողացավ հաստատել հաքերային խմբի պնդումները, կիբերանվտանգության մի քանի փորձագետներ հայտարարել են, որ նրանք հայտնի դրամաշորթներ են և որ նրանց պնդումները արժանահավատ են: Ransomhub-ը նաև սպառնացել է տվյալները հրապարակել մայիսի վերջին, և որ Christie's-ը չի կարողացել վճարել սկզբում պահանջված փրկագինը:

Christie's-ի խոսնակը Artsy կայքին տված հայտարարության մեջ հաստատել է, որ աճուրդի տունն այս ամսվա սկզբին բախվել է անվտանգությանն առնչվող տեխնոլոգիական միջադեպի և անհապաղ գործողություններ է ձեռնարկել՝ իր համակարգերը պաշտպանելու, ներառյալ իր վեբկայքը ավտոնոմ ռեժիմի փոխադրելու համար:

Աճուրդի տան ներկայացուցիչները հավելել են, որ Christie's-ը ներկայում ծանուցում է մասնավոր կյանքի գաղտնիության կարգավորող մարմիններին և կառավարական ​​հաստատություններին: Նշվում է նաև, որ իրենք շուտով կկապվեն տուժած հաճախորդների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին մեքենաներ են բախվել. ուղևորներից մեկը մահացել է, կա 7 վիրավոր
Հունիսի 24-ին՝ ժամը 18:53-ին. Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է, վարորդը մահացել է
Հունիսի 23-ին, ժամը 16։06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Ամենաշատ