News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Իսլանդիայի հարավ-արևմուտքում չորեքշաբթի հրաբուխ է ժայթքել, որը անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր հինգերորդն է։

Ըստ Reuters գործակալության՝ նոր ժայթքումը հաջորդել է Ռեյկյանես թերակղզում գրեթե 8 շաբաթ տևած նախորդ նմանատիպ բնական երևույթին:

Իշխանությունները նախազգուշացրել են մայրաքաղաք Ռեյկյավիկի հարավում հրաբխային ակտիվության վտանգի մասին, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գետնի տակ լավա է կուտակվում:

Նախորդ միջադեպերը խաթարել են կենտրոնացված ջեռուցումը, փակել առանցքային ճանապարհները, իսկ ձկնորսական Գրինդավիկ քաղաքում մի քանի տներ է ավերվել, և միայն մի քանի բնակիչ է քաղաք վերադարձել:

Փորձելով կանխել հետագա վնասները, կանգնեցվել են արհեստական արգելա​​պատնեշներ՝ շեղելու համար լավան ենթակառուցվածքներից, ներառյալ «Սվարցենգի» ջերմաէլեկտրակայանը, բացօթյա Blue Lagoon սպա և Գրինդավիկ քաղաք:

Ժայթքումը 2021 թվականից ի վեր 30 հազար բնակչություն ունեցող թերակղզում ութերորդն էր, երբ շուրջ 800 տարի քնած երկրաբանական համակարգերը կրկին ակտիվացել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ