News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Մովահեդի-Ազադը հայտարարել է, որ առաջիկա արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքները կանխելու կոչված աշխատանքային խումբ (շտաբ) է ստեղծվել։

Ըստ իրանական Mehr գոծակալության՝  գլխավոր դատախազը նշել է, որ կիբերտարածությունում ընտրակեղծիքների դեպքերը բացահայտելու համար ստեղծվելու են հանձնաժողովներ։

Արտահերթ նախագահական ընտրություններն անհրաժեշտ են ըստ երկրի Սահմանադրության 131-րդ հոդվածի: Հոդվածը սահմանում է, որ նախագահի մահվան կամ անգործունակ լինելու օրվանից առավելագույնը 50 օրվա ընթացքում ժողովրդի քվեարկությամբ պետք է Իրանի նոր նախագահ ընտրվի։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և մի շարք այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը մայիսի 19-ին կործանվել է Իրանի Վարզական շրջանի լեռնային տարածքում, երբ նրանք վերադառնում էին Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացման արարողությունից, Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո։

Իրանի իշխանության երեք ճյուղերի ղեկավարներից բաղկացած Խորհուրդը հավաքվել է ուղղաթիռի կործանման հաջորդ օրը և պայմանավորվել երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման օրը՝ հունիսի 28-ին: 

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 12-ին և ըստ կառավարության հայտարարած ժամանակացույցի՝ կտևի մինչև հունիսի 27-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ