News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Քաղցկեղը հաճախ դիտվում է որպես ժամանակակից դարաշրջանի հիվանդություն: Սակայն Հին Եգիպտոսի բժշկական տեքստերը վկայում են, որ հեռավոր ժամանակների դարմանողները քաջատեղյակ էին այդ հիվանդության մասին:

Այժմ ավելի քան 4000 տարեկան գանգից ստացված նոր տվյալները վկայել են, որ հին եգիպտացի բժիշկները, ըստ ամենայնի, փորձել են քաղցկեղի որոշ տեսակներ բուժել վիրահատական ճանապարհով:

Քեմբրիջի համալսարանի Դաքվորթ լաբորատորիայի հավաքածուում պահվող գանգը պատկանել է մի տղամարդու, որը մահվան պահին եղել է 30-ից 35 տարեկան:

Գիտնականները դեռևս 19-րդ դարի կեսից ուսումնասիրել են գանգի վնասված մակերեսը, ներառյալ բազմաթիվ ախտահարումներ, որոնք, ենթադրաբար, չարորակ ուռուցքներից վնասված ոսկրային հատվածներ են:

Հնագետները ենթադրում են, որ հավաքածուում 236 համարի տակ նշված գանգը հին աշխարհի չարորակ ուռուցքների հնագույն նմուշներից մեկն է, որը թվագրվում է  Մեր թվարկությունից առաջ 2686-ից մինչև 2345 թվականներին:

Սակայն երբ գիտնականները թվային մանրադիտակի և համակարգչային տոմոգրաֆիայի (CT) սկանավորման միջոցով վերջերս ավելի մոտիկից են ուսումնասիրել ուռուցքի սպիները, ուռուցքների շուրջ կտրված հետքեր են գտել, ինչը ենթադրում էր, որ ուռուցքները հեռացնելու համար օգտագործվել են սուր մետաղական գործիքներ: Գիտնականներն իրենց բացահայտումների մասին գրել են Frontiers in Medicine գիտական հանդեսում:

«Սա առաջին դեպքն էր, երբ մարդկությունը վիրաբուժական ճանապարհով բախվել է այն երևույթին, ինչ մենք այսօր «քաղցկեղ» ենք անվանում», - պատմում է Իսպանիայի  Կորունյե  Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանի պատմության բաժնի պրոֆեսոր հետազոտության ավագ հեղինակ Էդգարդ Կամարոսը:

«Սակայն հայտնի չէ՝ արդյոք բուժողները փորձել են հեռացնել ուռուցքները, երբ հիվանդը դեռ ո՞ղջ էր, թե՞ ուռուցքները հեռացվել են նրա մահից հետո՝ վերլուծության նպատակով»,-նշել է Կամարոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ