News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևների հետևանքով գետերի վարարումից վնասված շենքերի ու շինությունների ուսումնասիրություն իրականացնելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ հանրապետության ոլորտային ինժեներների և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ:

Քաղաքաշինության կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի որոշմամբ ստեղծված օպերատիվ շտաբի ցուցումներով աշխատանքային խմբերը գործուղվելու են աղետի գոտու բնակավայրեր՝ շենքերի և կառույցների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնելու, վնասների ծավալների խոշորացված գնահատականներ տալու և վերականգնման առաջարկներ ներկայացնելու նպատակով:

1 (1).jpg.jpeg (427 KB)

Հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի կազմում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կոմիտեի պատասխանատուների հետ մասնակցել է աղետի գոտում իրականացվող աշխատանքներին: Կոմիտեի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և ինժեներական կառույցների շինարարության ոլորտում հայտնի ընկերությունների մասնագետներն իրականացրել են Լոռու մարզի վնասված կամուրջների ակնադիտական և գործիքային ուսումնասիրություններ, տվել համապատասխան ցուցումներ:

Խաշթառակ տանող կամրջի տեխնիկական վիճակի հետագա դինամիկան դիտարկելու համար դրվել են անշարժ կետեր (նիշեր): Հետազոտվել է նաև Այրում կայարանը գետի ձախ ափին կապող կամրջի տեխնիկական վիճակը, դիտարկվել կամուրջը երկաթուղայինից ավտոճանապարհային փոխելու առաջարկը: Լուծումները քննարկվել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ։ Ձեռնարկվել են միջոցներ՝ կարճ ժամանակում խնդրին նախագծային լուծումներ տալու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աղետի գոտում հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը. Սանոսյանին զեկուցել են հակահամաճարակային իրավիճակը
Նախարար Սանոսյանը տվել է մի շարք նոր հանձնարարականներ...
Գրիգորյանների ընտանիքի առաջնեկը աղետի օրն է ծնվել. Դեբեդի ափին ապրել ընտանիքն այլևս չի ցանկանում
Գրիգորյանների ընտանիքը Ախթալայում է ապրում. անմիջապես Դեբեդի հարևանությամբ. ընտանիքի առաջնեկը հենց աղետի օրն է ծնվել՝ մայիսի 26-ին...
Գոնե հնարավոր լիներ վարկերի մարումը որոշ ժամանակով սառեցնել, մինչև ոտքի կանգնեինք. Ալավերդու բնակիչ (ֆոտո)
Չեմ ասում՝ մարեն, գոնե մի որոշ ժամանակով սառեցնեն, կարողանանք մի երկու հագուստ, սպասք առնենք, ոտքի կանգնենք...
ԵՄ-ն 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են գնահատել աղետի գոտում հեղեղումներից ենթակառուցվածքներին հասցված վնասները
ԵՄ-ն Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և Իսպանիայի կառավարության միջոցով 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են...
Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվել է երեկ երեկոյան
Նրանք զրուցել են աղետից տուժած բնակիչների հետ, տեղեկացրել բնակավայրերին…
Փրկարարները ավարտել են Քարկոփ գյուղը Մ-6 ավտոճանապարհին միացնող հետիոտնային կամրջի աշխատանքները
Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ