News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինային անհրաժեշտ են Gripen կործանիչների մատակարարումներ, որոնք Շվեդիան կարող է տրամադրել: Svenska Dagbladet-ին տված հարցազրույցում դրա մասին հայտնել է Շվեդիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Պլախոտնյուկը։

Ըստ Պլախոտնյուկի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցյալ տարի Շվեդիա կատարած այցի ժամանակ հստակ հայտարարել է, որ Ուկրաինան շատ է հետաքրքրված Gripen-ի մատակարարմամբ։

«Մեզ պետք է Gripen, զինամթերք, հակաօդային պաշտպանության համակարգեր: Մեզ ամեն ինչ պետք է՝ ուկրաինացիների կյանքը պաշտպանելու համար»,- նշել է դեսպանը։ Նա նաև հավելել է, որ դա մարդկային գոյատևման խնդիր է։

2023-ին Շվեդիան ուկրաինացի օդաչուներին թույլատրել էր վերապատրաստելու Gripen բազմանպատակային կործանիչների վրա։ Ըստ РБК-Украина-ի՝ միաժամանակ, փետրվարի վերջին Շվեդիայի խորհրդարանը հաստատել է Ուկրաինային ինքնաթիռների մատակարարման օրինագիծը։

Սակայն նախօրեին՝ մայիսի 28-ին, Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնն հայտարարել է, որ արևմտյան երկրները Ստոկհոլմին խնդրել են չշտապել Gripen-ի փոխանցման հարցում, քանի որ ներկայում ուշադրությունը կենտրոնացված է Ուկրաինայում F-16 կործանիչների շահագործման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ