News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում ստեղծված իրավիճակի, ընթացող աշխատանքների լուսաբանման նպատակով Ալավերդի քաղաքում հիմնվել է Միասնական տեղեկատվական կենտրոն։ Հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:

Կենտրոնը պարբերաբար կկազմակերպի մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ և աջակցություն կցուցաբերի լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքին։

Կենտրոնի կողմից տեղեկատվությունը կհրապարակվի Միասնական տեղեկատվական հարթակի սոցցանցային էջերում։

Facebook: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter

Telegram: https://t.me/ArmenianUnifiedInfoCenter

Ալավերդիում Միասնական տեղեկատվական կենտրոնի հասցեն՝ Զորավար Անդրանիկ 8/1, Ալավերդիի քաղաքապետարան, 4-րդ հարկ

 Հեռախոս: +37477000197

Երևանից ԶԼՄ ներկայացուցիչների տեղափոխման համար հեռախոս` +37498650621:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ