News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Интерфакс-ը հայտնել է, որ Մոսկվայի ընդհանուր իրավասության առաջին վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ծայրահեղական գործունեության կոչերի համար ընդհանուր ռեժիմի գաղութում չորս տարվա ազատազրկման դատապարտված Դոնեցկի աշխարհազորայինների նախկին առաջնորդներից մեկի՝ Իգոր Ստրելկովի (Գիրկին) պատիժը։

Պաշտպանական կողմը խնդրել էր վերացնել պատիժը՝ իբրև անօրինական և անհիմն պատիժ։ Ավելի վաղ Ստրելկովի փաստաբան Ալեքսանդր Մոլոխովը նշել էր, որ  պաշտպանական կողմի տեսանկյունից վկաների, մասնագետների և փորձագետների ցուցմունքները դատավճռում անճանաչելիորեն խեղաթյուրվել են, և պաշտպանության փաստարկները լիովին անտեսվել են։

Պետական ​​մեղադրող կողմը պնդել է պատժի օրինականությունը և խնդրել այն անփոփոխ թողնել։ Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Ստրելկովի նկատմամբ ընդունված պատիժն օրինական ուժի մեջ է մտել և ենթակա է կատարման։ Դատավարությունն անցկացվել է դռնփակ։ Ստրելկովն անձամբ մասնակցել է լսումներին։

Նրա պաշտպանները հայտարարել են, որ դատավճիռը բողոքարկելու են վճռաբեկ դատարան։ Չորս տարվա ազատազրկումից բացի Ստրելկովին միաժամանակ երեք տարով արգելել են կառավարել ինտերնետ ռեսուրսները։ Նրա նկատմամբ պահանջները, ինչպես հայտնի է դարձել հետաքննության սկզբում, ի հայտ են եկել թելեգրամյան ալիքում նրա երկու հրապարակումների պատճառով։ Ստրելկովն իրեն մեղավոր չի ճանաչել:  

Ստրելկովը կալանավորվել է 2023 թվականի հուլիսի 21-ին և դատարանի թույլտվությամբ կալանավորվել։ Նա այժմ Մոսկվայի Լեֆորտովոյի քննչական մեկուսարանում է։ 2014 թվականին նա կարճ ժամանակով զբաղեցրել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը։ 

2022 թվականի նոյեմբերին Հաագայի շրջանային դատարանը Ստրելկովին հեռակա դատապարտել է ցմահ ազատազրկման՝ 2014 թվականին Դոնբասում մալազիական Boeing-ի կործանման գործով, որի հետևանքով զոհվել էր 298 մարդ։ Դոնբասի աշխարհազորայինների նախկին առաջնորդը ժխտում է աղետին իր մասնակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ