News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի վայրէջք է կատարել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, ինչը դարձել է Եվրոպայում կարճատև շրջագայության առաջին կանգառը: Ըստ Reuters-ի՝  շրջագայության նպատակը Ուկրաինային ՆԱՏՕ-ի դաշնակիցների և հարևան երկրների շրջանում Արևմուտքի աջակցության ուժեղացումն է:  

Քիշնևում Բլինքենը կհանդիպի նախագահ Մայա Սանդուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այն պահին, երբ ԱՄՆ պաշտոնյաներն հայտարարում են, որ Ուկրաինայի հետ երկար սահման ունեցող 2,5 միլիոնանոց նախկին խորհրդային հանրապետությունը բախվում է ռուսական «ազդեցության գործողություններին»,-գրում է   գործակալությունը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի գծով գլխավոր դիվանագետ Ջիմ Օ՛Բրայենը ուրբաթ լրագրողներին հայտնել է, որ Միացյալ Նահանգները, ըստ ամենայնի,   կհայտարարի Մոլդովայի էներգետիկ անկախությանն աջակցելու «հզոր փաթեթի» մասին։

Միևնույն ժամանակ, Օ'Բրայենը նշել է, որ Վաշինգտոնը չի տեսնում ուղղակի ռազմական վտանգ Ռուսաստանից Մոլդովայից անջատված Մերձդնեստրի տարածաշրջանից, որտեղ Մոսկվան 1990-ականների սկզբի պատերազմից ի վեր խաղաղապահ ուժեր և զինվորներ է տեղակայել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ