News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հոլանդական KLM ավիաընկերությունը չորեքշաբթի հայտնել է, որ Ամստերդամի Schiphol օդանավակայանում մարդ է զոհվել, երբ անհայտ հանգամանքներում ընկել է օդանավի մացված շարժիչի մեջ, հայտնել է Reuters-ը։

Իր հերթին Նիդեռլանդների ռազմական ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննում է միջադեպը: Քննչական մարմինների ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ հետաքննությունը դեռ չի պարզել, թե ով է եղել զոհվածը։ Իրադարձությունը հետաքննում է նաև France-KLM ավիաընկերության մեջ մտնող KLM Airlines-ը: 

Reuters-ի աղբյուրը նշել է, որ դեռ վաղ է խոսել՝ դա դժբախտ պատահար էր, թե ինքնասպանության ձև։ Նա հավելել է, որ բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները, որոնք հետաքննության կարեւոր վկաներ են, անվտանգ լքել են ինքնաթիռը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ